Կոնեկտոր իրավաբանների համար
Iravaci AI-ի գործիքները՝ ձեր Claude-ի ներսում։
Ինչ է անում
Կոնեկտորը Claude-ին տալիս է մուտք մեր տվյալների բազա՝ Հայաստանի օրենքների բոլոր խմբագրություններով, Վճռաբեկ դատարանի որոշումներով, Կենտրոնական բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի նյութերով։ Claude-ը կարդում է հոդվածները ճիշտ ամսաթվով և ստուգում է հղումները պատասխանից առաջ։
Ինչ է պետք
- Claude հաշիվ (claude.ai կամ Claude Desktop)
- Google հաշիվ՝ մուտքի համար
- Հրավեր. փորձնական շրջանում մուտքը տրվում է հայտով
Ինչպես միացնել
- Claude-ում բացեք Settings → Connectors։
- Սեղմեք Add custom connector։
- Անուն՝ Iravaci AI, հասցե (URL)՝ https://mcp.iravaci.ai/mcp։
- Սեղմեք Connect և մուտք գործեք այն Google հաշվով, որով ստացել եք հրավերը։
Ոչ իրավական զրույցների համար անջատեք կոնեկտորը. միացված կոնեկտորով Claude-ը չի պատասխանում ՀՀ օրենսդրությունից դուրս հարցերի։
Հրավեր ստանալու համար գրեք մեզ։